Ամերիկացի դերասանուհի Դայան Քիթոնն աջակցել է Վուդի Ալենին սեռական սկանդալի ֆոնին
Ամերիկացի դերասանուհի Դայան Քիթոնն աջակցել է ռեժիսոր Վուդի Ալենին սեռական սկանդալի ֆոնին, որի ընթացքում մի շարք արտիստներ հրաժարվել են համագործակցել նրա հետ: Այս մասին հայտնում է Deadline-ը:
Հայտնի է, որ «Օսկարի» մրցանակակիր Քիթոնը բազմիցս աշխատել է Ալենի հետ, մասնավորապես՝ նկարահանվել է նրա «Էննի Հոլլ» ֆիլմում (1977թ.):
«Վուդի Ալենն իմ ընկերն է, և ես շարունակում եմ հավատալ նրան», - ասել է դերասանուհին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիթոնը նաև Twitter-ում հրապարակել է ռեժիսորի՝ 1992 թվականին «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցը, որում Ալենը հերքել է իր խորթ դուստր Դիլան Ֆերոուին սեռական ոտնձգությունների ենթարկելու մասին պնդումները:
Հայտնի է, որ ավելի վաղ Ալենի խորթ դուստրը հանդես էր եկել բաց նամակով՝ պատմելով, որ հայրն իրենց տան տանիքում իրեն բռնաբարելու փորձ է արել, ինչպես նաև մեղադրել է Հոլիվուդին այդ ամենի վրա «աչք փակելու» համար:
Հիշեցնենք, որ այս սկանդալի ֆոնին ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Գրետա Գերվիգը և նրա գործընկեր Միրա Սորվինոն խոստացել են այլևս երբեք չաշխատել ռեժիսոր Վուդի Ալենի հետ: Նույն հայտարարությունն արել է բրիտանացի հայտնի դերասան Քոլին Ֆերթը:










