Եգիպտոսի բուրգերի մոտ հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու ամենացածրահասակ կինը (լուսանկարներ, տեսանյութ)
Եգիպտոսի բուրգերի մոտ հանդիպել են Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիրները՝ Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով:
Ինչպես նշում է Metro-ն, հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու ամենացածրահասակ կինը: 35-ամյա թուրք ֆերմեր Սուլթան Քեսենի հասակը 251 սմ է, իսկ 24-ամյա հնդկուհի Ջոտի Ամջիի հասակը՝ 62 սմ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեկորդակիրները մասնակցել են ֆոտոսեսիայի՝ եգիպտական տեսարժան վայրերի հանդեպ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար:
Նշվում է, որ Քեսենի հասակը կապված է ստորին մակուղեղի (հիպոֆիզ) ուռուցքի հետ. հիվանդության հետևանքով նրա օրգանիզմը չափազանց մեծ քանակությամբ աճի հորմոն է արտադրում:
Ամջին տառապում է ախոնդրոպլազիայից. սա ժառանգական հիվանդություն է, որը բերում է ոսկորների թերզարգացման և հետևաբար՝ ցածր հասակի:














