Հայտնի է, թե որքան կբացակայի Լերոյ Սանեն

18:14 • 30.01.18

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեի վնասվածքի մասին.

 

«Հայնտնի է Սանեի ապաքինման ժամկետները: Նա կբացակայի 6 շաբաթ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը:

 

22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի Գավաթի 4-րդ փուլում կայացած «Քարդիֆի» հետ խաղի ժամանակ (0:2):