Ջիբրալթար Մասթերս. Արոնյանի հերթական ոչ-ոքին

19:38 • 30.01.18

Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի 8-րդ տուրում  արդեն ավարտվել են մի քանի պարտիաներ:

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է ռուս Գրիգորի Օպարինի հետ:

 

Մեր շախմատիստը գործել է սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 18-րդ քայլում և շախմատիստները խաղաղ ելք են կնքել:

 

Ներկա պահին Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և ընթանում է առաջատարների շարքում: