«Փյունիկն» ընկերական խաղում պարտություն կրեց

20:22 • 30.01.18

Երևանի «Փյունիկը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Ալանիայում:

 

Հավաքի շրջանակում երևանյան ակումբը ստուգողական հանդիպում է անցկացրել բուլղարական «Պիրինի» հետ: 

 


Խաղն ավարտվել է «Պիրինի» ֆուտբոլիստների հաղթանակով՝ 1:0 հաշվով: Հաղթական գնդակը խփվել է խաղի վերջնամասում:

 

Հայաստանի Բարձրագույն առաջնությունը ներկայացնող ակումբը խաղը սկսել էր հետևյալ կազմով.

 

Գոռ Մանուկյան,Արթուր Քարտաշյան, Բորիս Կադիո, Արմեն Մանուչարյան, Սերոբ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Պետրոս Ավետիսյան, Էրիկ Վարդանյան, Ռոբերտ Հակոբյան, Ալիկ Առաքելյան, Էրիկ Պետրոսյան։