2017 թվականին ակումբներն ավելի շատ գումար են ծախսել տրանսֆերների վրա, քան 2016-ին
2017 թվականի աշխարհի բոլոր ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 6.37 միլիարդ դոլար: Գումարի այս չափը 32,7 տոկոսով ավելի շատ է, քան 2016-ին:
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 15624 տեղափոխություն, որը 6.8 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարում եղած տեղափոխությունները:
Գործարքներում ներգրավված են եղել ֆուտբոլիստներ՝ 181 երկրներից:
Տրանսֆերների 84.2 տոկոսն իրականացվել է անվճար:










