«Չելսին» ու «Արսենալը» համաձայնեցրել են Ժիրուի տրանսֆերը
«Արսենալն» ու «Չելսին» համաձայնեցրել են «զինագործների» հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերը:
Ըստ «Sky Sports»-ի՝ «թոշակառուները», ովքեր նոր հարձակվող են փնտրում, ֆրանսիացու տեղափոխության համար կվճարեն 18 մլն ֆունտ ստերլինգ:
Այս գործարքը թույլ կտա «Արսենալին» թիմ հրավիրել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Իր հերթին, «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային էլ կհամալրի «խշամեղուների» շարքերը՝ վերջ դնելով տրանսֆերային այս գլուխկոտրուկին:










