Բեռլինի կինոփառատոնն առաջին անգամ ցուցադրություն կանի բանտում

23:17 • 30.01.18

Բեռլինի կինոփառատոնն առաջին անգամ կինոցուցադրություն կանցկացնի տեղական բանտերից մեկում: Այս մասին հայտնում է Screen Daily-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պլանավորվում է անցկացնել միջոցառումը փետրվարի 23-ին: Հանդիսատեսը կդիտի Լարս Կրաումեի «Խաղաղ հեղափոխություն» ֆիլմը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա և պատմում է 1956 թվականին Արևելյան Գերմանիայում ռեժիմին դեմ դուրս եկած ուսանողների մասին:

Նշվում է, որ Կրաումեն ներկա կգտնվի ֆիլմի ցուցադրությանը՝ իր աշխատանքը բանտարկյալների հետ քննարկելու համար:

Բեռլինի կինոփառատոնն առաջին անգամ ցուցադրություն կանի բանտում