Գերմանիայում 44 տոննա շոկոլադ են առևանգել
Անհայտ անձինք գերմանական Ֆրայբուրգ իմ Բրայսգաու քաղաքում առևանգել են 44 տոննա շոկոլադ տեղափոխող երկու բեռնատարը:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը: 400 000 եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքով բեռնատարները կայանված են եղել արդյունաբերական գոտու կայանատեղիում:
Ոստիկանության աշխատակիցները բեռնատարներից մեկը հայտնաբերել են արդյունաբերական գոտու մոտակայքում: Վարորդին հաջողվել է թաքնվել, սակայն բեռը մնացել է մեքենայում: Երկրորդ բեռնատարը հայտնաբերվել է Լար քաղաքի մոտակայքում, այց անգամ բեռնախցիկը դատարկ է եղել: Չարագործները հասցրել են բեռնաթափել այն և 22 տոննա շոկոալադը իրենց հետ տանել այլ տրանսպորտային միոջոցով:
Ոստիկանությունը ներկա պահին հետաքննություն է անցկացնում կատարվածի առնչությամբ:










