Մեծ Բրիտանիայում կես տոննա կոկաին է հայտնաբերվել մասնավոր ինքնաթիռի մեջ

22:33 • 30.01.18

Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները մոտ 500 կգ կոկաին են հայտնաբերել Ֆարնբորո օդանավակայանում գտնվող անհատական ինքնաթիռի մեջ: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրում երբևէ առգրավված կոկաինի խոշորագույն չափաբաժինը տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից:

Նշվում է, որ թմրանյութի արժողությունը գնահատվում է մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 70.6 միլիոն դոլար):

Սահամապահ ծառայության աշխատակիցների խոսքով՝ իրենք ձերբակալել են ուղևորներին, որոնց թվում կային նաև Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Իտալիայի քաղաքացիներ: Անձնակազմի անդամներին բաց են թողել՝ առանց մեղադրանքներ ներկայացնելու: