Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր արտառոց սանրվածքը (լուսանկարներ)

21:21 • 30.01.18

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր սանրվածքը, սակայն երկրպագուներին այն այնքան էլ դուր չի եկել:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Քիմն իր նոր կերպարը համեմատել է ամերիկացի դերասանուհի Բո Դերեկի հյուսքերի հետ և հենց այդպես էլ վերնագրել է իր նոր սանրվածքը:

Օգտատերերը, սակայն, նրան քննադատել են սպիտակամորթ կնոջը սևամորթի ոճով ներակայացնելու համար:

Բո Դերեկը հայտնի հյուսքերով հանդես է եկել 1979-ին նկարահանված «10» ֆիլմում:    

Կոսմետոլոգ և վարսահարդար Թոնի Լովի կարծիքով՝ այդ սանրվածքը հայտնի է աֆրիկյան «հյուսքեր անունով» և ծագել է հենց Աֆրիկայում: