Նիկոլ Քիդմանը չի խորշել տեսախցիկի առաջ միջատներ համտեսելուց (տեսանյութ)

23:03 • 30.01.18

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը տեսախցիկի առաջ կենդանի միջատներ է համտեսել: Корреспондент-ի հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակել է Vanity Fair պարբերականը:

Դերասանուհու խոսքով՝ միջատներով սնվելու ունակությունն իր թաքնված տաղանդն է: «Երկու մլրդ մարդ Երկրի վրա միջատ է ուտում, և ես նրանցից մեկն եմ», - ընդգծել է Քիդմանը:

«Թաքնված տաղանդ» հեռուստաշոուի ժամանակ նա համտեսել է բզեզի, անձրևաորդի թրթուրները, չորացրած ծղրիդներ և տապակած մորեխներ: Վերջինները դերասանուհին շատ է հավանել:

 

Նիկոլ Քիդմանը չի խորշել տեսախցիկի առաջ միջատներ համտեսելուց (տեսանյութ)