Ավստրալիայում կենգուրուն ցատկել է հեծանվորդի վրա, տապալել նրան ասֆալտին և փախել (լուսանկարներ, տեսանյութ)

09:14 • 31.01.18

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում կենգուրուն ցատկել է ճանապարհով ընթացող հեծանվորդուհու վրա: Այս մասին հայտնում է News.com.au-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը նկարահանել է տուժածի ծանոթը: Կենդանին անսպասելիորեն դուրս է ցատկել ճանապարհին, բախվել հեծանվորդին, այնուհետև ցատկելով փախել մյուս կենգուրուների մոտ:

Ականատեսի խոսքով՝ կինն ընկել է ասֆալտի վրա և թեթև վնասվածքներ ստացել: Հիվանդանոցում նրա՝ անկումից վնասված ծնկի վրա կար է դրվել:

Դրանից բացի, կենգուրուի հետ բախման հետևանքով կինն ուսի վնասվածք է ստացել, որի պատճառով նա ստիպված է վիրակապ կրել աջ ձեռքի վրա: