«Հայկական ժամանակ». ՀՀ կառավարությունը ևս 6 երկիր կընդգրկի օֆշորային գոտում

09:27 • 31.01.18

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թվով 6 երկիր ընդգրկել օֆշորային համարվող երկրների ցանկում։

Այդ երկրներն են՝ Արևելյան Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամբիան, Տրինիդադ և Տոբագոն։ Ֆինանսների նախարարության առաջարկով օֆշորային երկրների ցանկը կանվանափոխվի, այն կկոչվի հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքներ) ցանկ։

Այս մասին տեղեկացնում ենք կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգից։


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։