«Яндекс.Такси»-ն և Uber-ը փետրվարին ավարտին կհասցնեն միավորման գործարքը
«Яндекс.Такси»-ն և Uber-ը պատրաստվում են մինչև 2018 թվականի փետրվարի կես ավարտին հասցնել բիզնեսի միավորման մասին գործարքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Яндекс»-ի հայտարարությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Яндекс»-ը հստակեցրել է Ռուսաստանում և հարևան երկրներում «Яндекс.Такси»-ն և Uber-ը միավորելու մասին գործարքի ամսաթիվը:
Նշվում է, որ կողմերն ավարտում են ստորագրման ենթակա փաստաթղթերի նախապատրաստությունը և պլանավորում ավարտին հասցնել գործարքը մինչև 2018 թվականի փետրվարի կես:
Ինչպես ավելի վաղ հայտնել է «Яндекс.Такси» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը՝ «Яндекс»-ը և Uber-ը կմիավորեն իրենց ծառայությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը որոշել է խզել կապերը երկու ընկերությունների հետ, ինչի պատճառը «Яндекс»-ի տնօրենի հայ լինելն է:










