Մոսկվայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել (լուսանկարներ)
Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի մասնագետների փոխանցմամբ՝ նախորդ օրը մայրաքաղաքում տեղացած ձյունն ամենաառատն է եղել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
Ինչպես հայտնում է rbc.ru-ն, ընդհանուր առմամբ, գրանցվել է 14մմ տեղում:
«Այս ձյունն առավելագույն քանակությամբ տեղումներ է գրանցել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է բյուրոյի աշխատակիցներից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին ռեկորդը սահմանվել էր 1957թ.: Այն ժամանակ գրանցվել էր 11.2մմ տեղում:
Կանխատեսվում է, որ փետրվարի 5-ից ձյան տեղումներն աստիճանաբար կդադարեն:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ առատ ձյան հետևանքով 7 ծառ է ընկել:
«Եվ սա դեռ միայն սկիզբն է»,-գրել է պաշտոնյան:














