Boeing-ը վերադարձել է Ալյասկայի օդանավակայան՝ մերկ ուղևորի պատճառով

11:26 • 08.02.18

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Ալյասկայի Անքորիջ քաղաքում թռիչքի օդանավակայան՝ զուգարանում փակված մերկ ուղևորի պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դեպքը տեղի է ունեցել Անքորիջ-Սիեթլ չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռում: Ինչպես հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչ Թիմ Թոմփսոնը, օդանավում եղել է 178 ուղևոր:


«Օդանավում մի մարդ փակվել էր զուգարանում: Բորտուղեկցորդները հայտնաբերել են, որ տղամարդը մերկ է»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Դարսի Փերին:


Իր հերթին՝ Թոմփսոնն ընդգծել է, որ «ուղևորը չի հետևել բորտուղեկցորդների հրահանգներին»: Նրա խոսքով՝ օդաչուները չեն հայտարարել արտակարգ իրավիճակ, բայց որոշել են վերադառնալ Անքորիջ:


Վայրէջքից հետո օդանավ են բարձրացել ոստիկանության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները և ուղևորին դուրս են հանել ինքնաթիռից: