Չինաստանում 26 մարդու են ձերբակալել այծերի մաքսանենգ ներկրման համար

21:51 • 08.02.18

Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքի ոստիկանությունը 26 մարդու է ձերբակալել՝ Մյանմայից այծերի մաքսանենգ տեղափոխության կասկածանքով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով չինական աղբյուրը, հանցագործներին հաջողվել է մաքսանենգ ճանապարհով 270 մլն յուան (43 մլն դոլար) վաստակել:

Նահանգի մաքսային ծառայությունն ու մաքսանենգության դեմ պայքարի ոստիկանական բաժանմունքը համատեղ հետաքննություն են սկսել անցյալ տարվա ապրիլին, երբ հաղորդում էին ստացել համապատասխան իրավախախտումների մասին:

8 ամիս հետաքննություն անցկացնելու արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել, որ նահանգի տարածքում հանցավոր խմբավորում է գործում, որն անօրինական ճանապարհով մեծ քանակությամբ այծեր է ներկրում Չինաստան: