Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով մահացել է 8 մարդ, կան անհայտ կորածներ (տեսանյութ)

12:37 • 08.02.18

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքում ավտոճանապարհի հատվածի փլուզման պատճառով մահացել է 8 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Փլուզման պատճառներն առայժմ անհայտ են:  

Ըստ վերջին տվյալների՝ ևս 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջիններս հոսպիտալացվել են: Բացի այդ՝ 3 մարդ համարվում է անհայտ կորած:

Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ, սկսված է հետաքննություն: