Հրվ. Կորեայում օլիմպիական ավանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալող Հարավային Կորեայում՝ օլիմպիական ավանի մոտ, հրդեհ է բռնկվել, հայտնում է The Daily Mail-ը:
Ստորև հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես է ծխի հաստ շերտն օդ բարձրանում: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է օլիմպիական ավանի սրճարաններից մեկի հարևանությամբ:
Աղբյուրը հավելում է, որ կրակը մարվել է, ոստիկանությունը զբաղվում է դեպքի հետաքննությամբ: Ականատեսների համաձայն՝ հրդեհը խոշոր է եղել:
Հավելենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2018թ. փետրվարի 9-25-ը՝ Կորեայի Հանրապետության Փհոնչհան քաղաքում:















