Հնդկուհին պնդում է, որ ամուսինը գողացել և վաճառել է իր երիկամը՝ չվճարված օժիտի դիմաց
Հնդկուհին ամուսնուն մեղադրել է իր երիկամներից մեկը գողանալու և սև շուկայում վաճառելու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 28-ամյա Ռիտա Սարքարը պնդում է, որ ամուսինն այդպես է վարվել, քանի որ իր ընտանիքը չի կարողացել վճարել օժիտի համար:
Ամուսինն օգտվել է ստեղծված իրավիճակից, երբ երկու տարի առաջ կնոջ մոտ կույր աղիքի ցավեր են եղել, և վիրահատության ընթացքում խնդրել է հեռացնել նաև երիկամը:
Հնդկուհին խոստովանել է, որ ամուսնու չարագործության մասին ոչինչ չի իմացել մինչև վերջերս, երբ մի քանի ամիս առաջ հոսպիտալացվել է, և բժիշկները պարզել են, որ նրա աջ երիկամը բացակայում է:
Երկու տարի առաջ Սարքարը որովայնի հատվածում ցավեր է ունեցել: Նրա 12 տարվա ամուսինն իրեն մասնավոր հիվանդանոց է տարել, որտեղ իրեն ասել են, որ կառողջանա, եթե կույր աղիքը հեռացնեն: Վերջերս կինն իր ծնողների հետ է այցելել բժշկի, քանի որ ցավերը չէին դադարում: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրա երիկամներից մեկը հեռացվել է:
Ամուսինները 11-ամյա որդի ունեն: Կնոջ խոսքով՝ օժիտի գումարը, որը ծնողները չեն կարողացել վճարել կազմում էր 2000 ռուպի (22.50 ֆունտ ստերլինգ):
Բիսվայիտ Սարքարին ձերբակալել են, ով խոստովանել է, որ երիկամը վաճառել է գործարարի, սակայն պնդում է, որ կինը համաձայնել է նվիրաբերել իր երիկամը:










