Փհենյանում ռազմական շքերթ է անցկացվել. լրատվամիջոցներ
Հինգշաբթի ԿԺԴՀ մայրաքաղաքի կենտրոնում ռազմական շքերթ է անցկացվել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով հարավկորեական կառավարական աղբյուրներին, որոնք էլ տեղեկություն են ստացել ԱՄՆ զինված ուժերից:
Նրանց տվյալներով՝ շքերթը սկսվել է տեղի ժամանակով ժամը 10:30-ին: Այն անցկացվել է Փհենյանում անցած տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ և նվիրված է եղել Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյակին:
Նշվում է, որ ԿԺԴՀ լրատվամիջոցները դեռևս ոչինչ չեն հայտնել շքերթի մասին:
Ավելի վաղ Kyodo գործակալությունը հայտնել էր Փհենյանի կենտրոնում, որտեղ սովորաբար շքերթներ են անցկացվում, կուտակված ռազմատեխնիկայի մասին:










