Հյուսիսային Կորեայից հաքերը պատմել է կիբեռբանակում տիրող աղքատության ու սովի մասին

16:28 • 08.02.18

Հյուսիսկորեացի լրտես հաքերները տառապում են աղքատությունից, սովից և իշխանությունների «ոչ ադեկվատ» պահանջներից: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում պատմել է ստորաբաժանման աշխատակիցներից մեկը:


Լրագրողները հանդիպել են հյուսիսկորեական կիբեռբանակի նախկին մարտիկ Չոնգ Հեքի հետ (անունը փոխված է), որը պատմել է «կարմիր հատուկ ծառայությունների գերուժի» մասին: Բացի մասշտաբային վիրուսների (օրինակ՝ WannaCry) ստեղծման և տարածման համար, ըստ նրա, բավականին օբյեկտիվ մեղադրանքներից՝ ԿԺԴՀ ռեժիմը նաև ֆիզիկապես տարածում է իր կիբեռսպառնալիքները՝ իր հաքերներին ուղարկելով աշխարհով մեկ: Նրանց առաքելությունն է ցանկացած ճանապարհով հնարավորինս շատ գումար վաստակել հայրենիքի համար:


Հյուսիսկորեական կիբեռբանակը հաքերների միջոցով զբաղվում է միջուկային ծրագրի համար միջոցների որոնմամբ: Պետական հաքերներն էլիտա չեն համարվում, նրանց վերաբերում են ինչպես աղքատ, քիչ վարձատրվող աշխատողների:


Հեքը մի քանի տարի եղել է հաքերների խմբի անդամ, որը տեղակայված է եղել «լցված եռահարկ տանը»: Աշխատակիցներից ամեն մեկը պարտավոր է եղել ցանկացած միջոցով վաստակել տարեկան մոտ 100 հազար դոլար: Վաստակածից աշխատակցի տոկոսը կազմում էր տասներորդից պակաս մասը: Եթե աշխատակիցներից մեկը հիվանդանում էր կամ չէր ապահովում իր երկրին եկամտի նվազագույն գումարը, նրա նկատմամբ կարող էին կիրառվել ամենալուրջ պատժամիջոցները: