Անցած գիշերը ձմեռվա ամենացուրտ գիշերն է եղել Մոսկվայում

12:30 • 08.02.18

Անցած գիշերն այս ձմեռվա ընթացքում ամենացուրտն է եղել Մոսկվայում, հայտնում է gazeta.ru-ն՝ Ռուսաստանի Դաշնության Հիդրոօդերևութաբանական կենտրոնին հղումով:

Նշվում է, որ մայրաքաղաքի հիմնական օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը նվազել է -16.8 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի օդերևութաբանական բյուրոն տեղեկացրել էր, որ Մոսկվայի շրջանում անցած հանգստյան օրերին գրանցվել են ձյան ռեկորդային՝ 44 մմ տեղումներ: Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ: