Քսենիա Սոբչակը և Մաքսիմ Սուրայկինը գրանցվել են որպես ՌԴ նախագահի թեկնածուներ

14:59 • 08.02.18

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Քսենիա Սոբչակին և «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կողմից առաջադրված Մաքսիմ Սուրայկինին որպես նախագահի թեկնածուներ, հայտնում է kommersant.ru-ն:


ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին:


ԿԸՀ-ն ավելի վաղ որպես նախագահի թեկնածու է գրանցել Ռուսաստանի գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից առաջադրված անկուսակցական Պավել Գրուդինինին, «Ռուսաստանի համաժողովրդական միություն» կուսակցությունից Սերգեյ Բաբուրինին, «Յաբլոկո» կուսակցությունից առաջադրված Գրիգոր Յավլինսկիին, «Աճի կուսակցությունից» առաջադրված Բորիս Տիտովին: