Ռուսաստանում հիվանդը մահացել է բժշկի ընդունելության հերթի մեջ

21:17 • 08.02.18

Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում հիվանդը մահացել է բժշկի ընդունելության հերթի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

«Այսօր առավոտյան Նիժնեվարտովսկի պոլիկլինիկայում բժշկի ընդունելությանը սպասող հիվանդը վատ է զգացել իրեն: Նրան օգնություն է ցուցաբերել թե՛ պոլիկլինիկայի անձնակազմը, թե՛ շտապօգնության բժիշկները, սակայն, ցավոք, նա մահացել է», - պատմել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի մյուս մանրամասները պետք է պարզի քննությունը, որն անցկացնում է ինքնավար շրջանի առողջապահության դեպարտամենտը: