Ռյազանի հայ բնակիչը մահացել է իր կրպակում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ)
Ռյազանում հայերի պատկանող՝ բանալիների պատրաստման, կոշիկների վերանորոգման կրպակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է կրպակի տերը: Այս մասին հայտնում է «Областная Рязанская газета»-ն:
«Ռյազանում հրդեհված կրպակում մահացել է դրա տերը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կրպակի տերերը հայեր էին: ՌԴ ԱԻՆ-ի Ռյազանի մարզային վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այժմ պարզվում է հրդեհի պատճառն ու հասցված վնասը: Ապօրինի ներխուժման հետքեր չեն հայտնաբերվել», - ասվում է աղբյուրում:
Նշվում է, որ նախաքննական ստուգումից և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՌԴ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունը կհաստատի՝ արդյոք մահացածը կրպակի տերն էր:










