Բերմուդներն աշխարհում առաջինը չեղարկել է միասեռ ամուսնությունների թույլտվությունը
Բերմուդյան կղզիներն աշխարհում առաջինը չեղարկել է ավելի վաղ թույլատրված միասեռ ամուսնությունները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Բերմուդյան կղզիների նահանգապետը ստորագրել է միասեռական զույգերի ամուսնանալու իրավունքը չեղարկելու մասին օրենքը՝ չնայած 2017 թվականի մայիսին Գերագույն դատարանի որոշմանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր օրենքը չի ազդի արդեն գրանցված ամուսնությունների վրա:
Նշվում է, որ 2017 թվականի մայիսին ամուսնության հավասարության մասին որոշումը զայրացրել է շատ բնակիչների, այդ թվում՝ եկեղեցու ներկայացուցիչներին:










