Մեքսիկացին փորձել է կենդանի վագրի ձագ ուղարկել փոստով
Մեքսիկայի բնակիչը փորձել է կենդանի վագրի ձագ ուղարկել փոստով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թաքցրած վագրով ծանրոցը հայտնաբերել է ոստիկանական շունը: Վագրի ձագը գտնվել է պլաստիկ կոնտեյներում, որն էքսպրես փոստով ուղարկվել է Խալիսկո նահանգից Կերետարո նահանգ:
Նշվում է, որ կենդանին ջրազրկված էր, սակայն նրա վիճակն ընդհանուր առմամբ լավ էր:
Չնայած վագրի ձագի ուղեկցող փաստաթղթերը տեղում էին, կենդանու փոխանցումը փոստով համարվել է դաժան վերաբերմունք: Վագրի ձագին առգրավել ու փոխանցել են կենդանիների խնամքի կենտրոն: Ոստիկանությունը և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը հետաքննություն են սկսել:










