Համացանցում հրապարակվել է շնաձկան և կրիայի պայքարը պատկերող տեսանյութը

23:30 • 08.02.18

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է վագրային շնաձկան և ծովային կրիայի «մենամարտը»: РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեսանյութը հրապարակվել է Դենիել Բրաունի ինստագրամյան էջում:

«Այսօր ես ականատեսն եմ դարձել վայրի բնության ամենազարմանահրաշ տեսարաններից մեկին: Վագրային շնաձկները նկատել են կրիային և փորձել են ուտել կենդանուն: Իսկ նրանց միջև ծագած պայքարն ուղղակի ապշեցրել է ինձ: Կրիան հետ էր մղում շնաձկան հարձակումը՝ կծելով նրան և իր պատյանն օգտագործելով որպես վահան, երբ շնաձկները հարձակվում էին», - տեսանյութին կից գրառել է օգտատերը:

Բրաունն ընկերների ետ որոշել է նկարահանել պայքարի շարունակությունը և մի քանի օր անց երկրորդ տեսանյութն է հրապարակել, որում շնաձուկը կրիային բռնել էր պատյանից:

Օգտատերերից շատերին հիացրել է քաջ կրիայի պաշտպանությունը: