Uber-ն ու «Яндекс»-ն ավարտել են իրենց բիզնեսները միավորելու գործարքը. այն կհայտնվի նաև Հայաստանում

10:53 • 08.02.18

Առցանց տաքսի պատվիրելու ծառայություն հանդիսացող Uber ընկերությունը և ռուսական «Яндекс.Такси» ծառայությունն ավարտել են Ռուսաստանում և հարևան երկրներում՝ այդ թվում Հայաստանում, իրենց բիզնեսները միավորելու գործարքը: Այդ մասին հայտարարել է «Яндекс»-ը, հայտնում է Reuters գործակալությունը:


Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի հայտարարվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի 127 քաղաքներում իրենց գործունեությունը միավորելու ծրագրերի մասին:


Uber-ը 225 միլիոն դոլար է ներդրել, իսկ «Яндекс»-ը՝ 100 միլիոն դոլար նոր համատեղ ընկերության համար, որի արժեքը գնահատվում է ավելի քան 3,8 միլիարդ դոլար:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Яндекс.Такси» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը՝ «Яндекс»-ը և Uber-ը կմիավորեն իրենց ծառայությունները: Հաղորդվել էր, որ բիզնեսի միավորման մասին գործարքը տեղի կունենա մինչև 2018 թվականի փետրվարի կես։