Ռուս նկարչի յուրահատուկ արվեստը. նա երկրները ներկայացնում է մարդկանց տեսքով (լուսանկարներ)
Յուրաքանչյուր երկիր ունի իր որոշակի պատկերը համաշխարհային ասպարեզում. ռուս նկարիչ Անաստասիա Բուլգակովան նախագիծ է արել այս թեմայով՝ ներկայացնելով երկրները որպես մարդկանց:
«Ես նկարում եմ տարբեր երկրների մարդկանց: Նրանք բոլորը ռազմատենչ են ու մարտիկների նման, ոչ թե որևէ քաղաքական համոզմունքի պատճառով, այլ պարզապես որովհետև «մարտիկ» լինելը ստեղծագործական ազատություն է տալիս», - ասել է նկարիչը:
Բուլգակովայի խոսքով՝ յուրաքանչյուր կերպար որոշակի կարծրատիպային հատկանիշներ ունի, որոնք ինքն այս կամ այն կերպ օգտագործում է:
«Մի քիչ միամիտ ու իդեալիստական ամերիկացուց մինչև կասկածելի ժպիտով լռակյաց ճապոնացի։ Հեշտությամբ կճանաչեք այս մարդկանց, եթե հանդիպեք նրանց փողոցում», - իր աշխատանքները մեկնաբանել է նկարիչը:
Ֆրանսիա

Կանադա

Ճապոնիա

Իրան

ԱՄՆ

Անգլիա

Ռուսաստան

Իսրայել

Մեքսիկա

Գերմանիա











