Ջորջ Քլունին կնոջ 40-ամյակի առթիվ 24 ժամով «առևանգել» է նրան
Փետրվարի 3-ին հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը` մարդու իրավունքների գծով միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, դարձավ 40 տարեկան, ինչի կապակցությամբ ամուսինը նրա համար անակնկալ է պատրաստել:
Ինչպես նշում է ru.hellomagazine.com կայքը, դերասանը 24 ժամով «առևանգել» է կնոջն իրենց լոսանջելեսյան առանձնատնից, ինչից հետո նրանք երկուսով՝ առանց երկվորյակների, ինքնաթիռով մեկնել են Կալիֆորնիայի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Բիգ Սուր լողափ:
«Նրանք միայնակ էին՝ առանց երեխաների: Դա յուրատեսակ փախուստ էր 24 ժամով»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը՝ հավելելով, որ զույգը Լոս Անջելես է վերադարձել հաջորդ օրը:













