Մահացել է հիփ հոփի հիմնադիր ռեփերը

23:28 • 09.02.18

Լաս Վեգասում սրտի կաթվածից մահացել է հիփ հոփ երաժշտական ժանրի հիմնադիրներից և առաջին կատարողներից մեկը՝ ռեփեր և դիջեյ Lovebug Starski-ին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով արտիստի մենեջերին:

Lovebug Starski բեմական անվան ներքո հանդես եկող Քևին Սմիթը 57 տարեկան էր: Նա հայտնի է որպես Բրոնքսի երկույթների ժամանակ  1970-ականներին ելույթ ունեցող առաջին ռեփերներից ու դիջեյներից մեկը: Իսկ 1980-ականներին ձայնագրել է Amityville (The House on the Hill), Do the Right Thing և You’ve Gotta Believe հիթերը:

Հենս Սմիթին են վերագրում «հիփ հոփ» բառի հեղինակային իրավունքը, որն ավելի ուշ դարձել է ռեփի վրա հիմնված նոր ոճային երաժշտական ժանրի և նման մշակույթի անվանումը, որը ներառում է դիջեյինգը, գրաֆիտին և բրեյք դանսը:

 

Մահացել է հիփ հոփի հիմնադիր ռեփերը