Տոնգացի մարզիկը կրկին առանց վերնազգեստի է ներկայացել Օլիմպիական խաղերի բացմանը (լուսանկարներ)
Տոնգան ներկայացնող մարզիկը, ով երկու տարի առաջ Ռիո դե Ժանեյրոյում դարձել էր Օլիմպիական խաղերի խորհրդանիշը՝ իր երկրի դրոշը տանելով առանց վերանզգեստի, կրկնել է իր տպավորիչ ելույթը նաև Փհենյանի Ձմեռային օլիմպիադայի բացման ժամանակ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, խոսքը տոնգացի աթլետ Պիտա Տաուֆատոֆուայի մասին է, ով այսօր խիզախել է առանց վերնազգեստի քայլել 0 աստիճան պայմաններում՝ ըստ Ցելսիուսի: Մարզիկը բացման հանդիսավոր արարողությանը ներկայացել է ավանդական հանդերձանքով:
34-ամյա մարզիկը վարպետացել է ոչ միայն տպավորիչ կերպով ներկայանալու գործում, այլև թեկվոնդոյի (իր ամառային մարզաձևը) և դահուկավազքի (իր ձմեռային մարզաձևը) հարցում:










