Կալիֆորնիայում վթարի է ենթարկվել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ավտոշարասյունը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում այս գիշեր վթարի է ենթարկվել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի ավտոշարասյունը, վարչապետը չի տուժել, հայտնում է KABC TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Տրյուդոն վերադառնում էր Սիմի Վելլի քաղաքում գտնվող Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանից, որտեղ հանդես էր եկել ելույթով։
Միջոցառումից հետո գրադարանից 6 կմ հեռավորության վրա Toyota մեքենայի վարորդը բախվել է Տրյուդոյին տեղափոխող մեքենան ուղեկցող մոտոցիկլավարին։ Նշվում է, որ այն մեքենան, որում գտնվել է Կանադայի վարչապետը, չի բախվել այլ մեքենաների։
Մոտոցիկլավարն ու Toyota-ում գտնվող մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։










