Համացանցում են հայտնվել իսրայելական ռազմական ինքնաթիռի կործանման վայրից կադրերը (տեսանյութեր, լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել Սիրիայի տարածքում «իրանական օբյեկտների» խոցմանը մասնակցած իսրայելական ռազմական ինքնաթիռի կործանումը ցուցադրող տեսանյութեր և լուսանկարներ:
Տեսանյութերից մեկում կարելի է տեսնել դաշտը, որտեղ բարեհաջող վայրէջք են կատարել ինքնանետված օդաչուները։ Նրանց ինքնաթիռը կործանվել է, սակայն օդաչուները հասցրել էին ինքնանետվել ու տարվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Մեկ այլ տեսանյութ ցուցադրում է սիրիական հրթիռների գործողության խափանումը: Որոշ լուսանկարներում երևում են իսրայելական կործանիչի բեկորները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այս գիշեր իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը: Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Իսրայելը կորցրել է 1 հատ F-16 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել են և տեղափոխվել հոսպիտալ։ Այս առիթով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում ու գործողությունները ղեկավարում իրական ժամանակի ռեժիմում: Իսրայելը սահմանային միջադեպերից հետո փակել է օդային տարածքի զգալի մասը։


BREAKING: Rocket interception moments ago in Northern Israel following several rounds of sirens at multiple locations in the Golan Heights. pic.twitter.com/sNuIPaeLx8
— Behind The News (@Behind__News) February 10, 2018
מל"ט סורי ברמת הגולן | תיעוד: פינוי הטייסים שנטשו את מטוס ה-F-16 (צילום: ביגפוט) pic.twitter.com/alB2aFjYzL
— כאן חדשות (@kann_news) February 10, 2018










