Մահացել է «Քարտերի տնակ» սերիալից դերասան Ռեգ Է. Քեթին
ԱՄՆ-ում 59 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռեգ Է. Քեթին, որն առավել հայտնի է «Քարտերի տնակ» հայտնի սերիալից Ֆրեդիի դերով։ Ինչպես հայտնում է Variety-ն, նա մահացել է քաղցկեղից։
«Մեր սրտերը կոտրված են մեր ընկերոջ և «Քարտերի տնակ»-ից գործընկերոջ մահվան կապակցությամբ։ Ռեգը բարի անձնավորություն էր, իր սիրելի գործին անմնացորդ տրվող դերասան, իսկական ջենթլմեն։ Մեր ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին»,- պարբերականը մեջբերում է սերիալի արտադրությամբ զբաղվող Netflix ընկերության հայտարարությունը։
Քեթին իր կարիերան սկսել է 1984 թվականից և նկարահանվել ավելի քան 70 ֆիլմերում ու սերիալներում։ Դերասանը խաղացել է «Դիմակ», «Յոթը» ֆիլմերում, ինչպես նաև «Գաղտնալսում» և «Շտապ օգնություն» սերիալներում։ «Քարտերի տնակ» սերիալում դերի համար նա 2015 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի։











