Լոնդոնում երկնքից ընկած մեծ սառցաբեկորը քիչ է մնացել վնասի փողոցում կանգնած մարդկանց (տեսանյութ)

14:21 • 10.02.18

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում երկնքից ընկած մեծ սառցաբեկորը քիչ է մնացել վնասի փողոցում կանգնած մարդկանց, այս մասին գրում է The Independent-ը:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում են փողոցում գտնվող հավաքարարն ու ևս մի քանի մարդ: Երբ հսկա սառցաբեկորը վայր է ընկնում՝ հավաքարարը խուճապի մեջ մի կողմ է ցատկում:

«Սառցե կտորը, որը կշռում էր մոտ 10 կգ, ընկավ կա՛մ ինքնաթիռից, կա՛մ երկնքից: Այդ ամենը շատ արագ տեղի ունեցավ, ես վախեցած չէի, սակայն դա կարող էր ինձ սպանել: Կարծում եմ՝ բախտս բերել է», - լրագրողներին պատմել է հավաքարարը:

Մյուս ականատեսներից մեկը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը համեմատել է սարսափ ֆիլմի սկզբի հետ:  

The Independent-ը նշում է, որ փողոցի վրայով, որի վրա ընկել է սառցաբեկորը, հաճախ են թռչում օդանավեր, մինչդեռ այս դեպքը կարող է կապված լինել նաև օդերևութաբանական ֆենոմենի հետ: