Մոսկվայում վարորդը վրաերթի է ենթարկել երեխաների ու փախուստի դիմել

17:01 • 10.02.18

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Մարինյո թաղամասում անհայտ անձը վերաերթի է ենթարկել երեք հետիոտնի և անհետացել դեպքի վայրից, այս մասին հայտնում է lenta.ru կայքը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի Ճանապարհային անվտանգության պետական տեսչություն մամուլի ծառայությանը:

Աղբյուրը հայտնում է, որ երեք տուածներից երկուսը երեխաներ են: Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Որոշ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է հայտնաբերել մեքենան ու ձերբակալել վարորդին:

Ավելի վաղ Մոսկվայում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով կրկին երեխա էր տուժել: