Նկուղում 48 ամյա կնոջ դի է հայտնաբերվել` կախված վիճակում

15:57 • 10.02.18

Փետրվարի 10-ին, ժամը 10:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդեսայի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի նկուղում կախված կնոջ դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից դուրս են բերել 1970 թ. ծնված Գ. Ս.-ի դին: