Հայաստանում Հարավային ռազմական շրջանի դիպուկահարների հետ հատուկ մարտավարական և կրակային վարժանքներ են անցկացվում

14:57 • 10.02.18

 

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները դիպուկահար խմբերի կազմում պլանային վարժանքների ընթացքում գիշերային պայմաններում ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները, այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։


Դիպուկահարների հատուկ պատրաստությունն անցկացվում է «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ձմեռային բարդ պայմաններում։


Հատուկ մարտավարական և կրակային պատրաստության ընթացքում զինծառայողները կսովորեն նշանակետ առնելու, թիրախ ընտրելու և դրանք հիշելու, ինչպես նաև մի շարք այլ հմտություններ՝ կատարելով ավելի քան 20 վարժություն՝ այդ ընթացքում օգտվելով հեռաչափերից, եղանակային կայանների ծառայություններից, հետախուզական համալիրներից և այլն:


Երիտասարդ դիպուկահարների պատրաստության ժամանակ հիմնական ուշադրությունը կդարձվի ձեռքի տակ եղած ու բնական միջոցների օգտագործմամբ քողարկմանը, ինչպես նաև զույգերով և խմբերի կազմում գործողություններին։


Պրակտիկ գործողություններում ներգրավված են ավելի քան 100 զինծառայող դիպուկահարներ կրակային (դիպուկահարային) և հետախուզական ստորաբաժանումներից, որոնք կիրառում են Դրագունովի և «Վինտորեզ» դիպուկահար զենքեր և այլն։