Հազարավոր վենեսուելացիներ, փախչելով սովից ու հանցավորությունից, փորձել են հատել Կոլումբիայի սահմանը (լուսանկարներ, տեսանյութ)

11:03 • 10.02.18

Հազարավոր հուսահատ վենեսուելացիներ փորձել են հատել հարևան Կոլումբիայի սահմանը՝ ցանկանալով փախչել ֆինանսական խոր ճգնաժամի հետևանքով տիրող սովից ու հանցավորության բարձր մակարդակից:

Ինչպես երևում է The Daily Mail-ի ֆոտոշարքից՝ վենեսուելացիները Սիմոն Բոլիվարի անվան միջազգային կամրջով փորձել են Կոլումբիա մտնել: Սակայն սահմանին նրանց կանգնեցրել են Կոլումբիայի սահմանապահները, որոնց թիվը զգալի ավելացել է Վենեսուելայում տիրող ճգնաժամի ֆոնին:

Հայտնի է, որ պետական սահմանի հսկողությունն ուժեղացրել է նաև մյուս հարևան երկիրը՝ Բրազիլիան, որն անցած կես տարում ապաստան է տրամադրել տնտեսական ճգնաժամից փախչող 1.5 մլն վենեսուելացու:

Աղբյուրը մանրամասնում է, որ տնտեսական ծանր պայմանների հետևանքով բռնության մակարդակը շատ է բարձրացել հատկապես մայրաքաղաք Կարակասում: Մարդիկ խմբերով հարձակվում են սնունդ տեղափոխող մեքենաների, բեռնատարների վրա: Հայտնի է, որ միայն հունվար ամսվա ընթացքում գրանցվել է կողոպուտի 162 խոշոր դեպք, որից 42-ը վերաբերում են սննդին:

Այժմ Վենեսուելայում հանցավորության՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է գրանցվել: Մարդիկ տառապում են սննդի, հիգիենայի տարրական միջոցների, դեղորայքի պակասից, ինչպես նաև բողոքում են գների կտրուկ աճից:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է, որ վերջին 6 ամսում իրենք ապաստան են տրամադրել 600.000 վենեսուելացու և այժմ ստիպված են խստացնել սահմանային հսկողությունը, քանի որ անկարող են նոր փախստականներ ընդունել:

«Սա ողբերգություն է: Դիմում եմ նախագահ Մադուրոյին (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո-Tert.am)` սա Ձեր վարած քաղաքականության հետևանքն է»,- ասել է Սանտոսը:

 

A new migration patrol unit will police public spaces where Venezuelan arrivals congregate, provide them orientation and to control issues like prostitution that have surfaced in the migration wave's wake

These incredible images show the thousands of desperate Venezuelans trying to flee the crisis-hit country by pouring into neighbouring Colombia

Refugees trying to flee hunger, inflation and the political crisis threatening to engulf the country. Many people are struggling to feed their families

In reaction to the crisis, Colombian lawmakers have begun to take steps to tighten their border controls. The new measures could make it more difficult for Venezuelan migrants to cross into the country illegally

Colombia migration authorities say there are an estimated 600,000 Venezuelans currently in Colombia - double the number six months ago

Colombia is attempting to deal with the mass migration at an uncertain period of its history. It is only now beginning to crawl out of a five-decade-long armed conflict with leftist rebels

More than 2,000 additional military officers will be deployed to control the hundreds of dirt-road crossings known as 'trochas' that dot Colombia's 1,370-mile (2,200-kilometer) border with Venezuela