Արիզոնայի Մեծ կանիոնում զբոսաշրջային ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 3 զոհ

12:17 • 11.02.18

ԱՄՆ Արիզոնա նահանգի «Մեծ կանիոն» ազգային արգելոցի շրջակայքում զբոսաշրջային թռիչք իրականացնող ուղղաթիռը վթարի է ենթարկվել: Ուղղաթիռում եղել է առնվազն յոթ մարդ, երեքը զոհվել են, հայտնում է BBC-ն:


Ինչպես հայտնել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչը, Eurocopter EC 130 ուղղաթիռը «կործանվել է անհայտ հանգամանքներում Մեծ կանիոնում» և լուրջ վնասվել է:


Նրա խոսքով՝ վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են:


Ուղղաթիռը թռիչք է իրականացնելիս եղել կիրճի՝ ԱՄՆ զբոսաշրջային գլխավոր տեսարժան վայրերից մեկի շրջակայքում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: