«Райффайзенбанк»-ի աշխատանքը խափանվել է Ռուսաստանի ողջ տարածքում

14:30 • 11.02.18

Ռուսաստանում գործող «Райффайзенбанк»-ի աշխատանքը խափանվել է, ողջ Ռուսաստանի տարածքում բանկի հաշիվների և քարտերի հետ կապված գործարքները ժամանակավորապես չեն կատարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Խափանումը գրանցվել է ներբանկային համակարգի թարմացումից հետո: Ժամանակավորապես հասանելի չէ ինտերնետային-բանկի ծառայությունը և բջջային հավելվածը:


Ինչպես հայտնել են բանկում, հնարավոր չէ կատարել անգամ քարտային վճարումներ կամ օգտվել բանկոմատներից:


Բանկում հույս են հայտնել, որ համակարգի աշխատանքը կվերականգնվի հնարավորինս շուտ: