Պեկինի մոլերից մեկում դանակով հարձակման հետևանքով 1 կին է սպանվել, կա 12 վիրավոր

15:02 • 11.02.18

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մարդաշատ թաղամասում գտնվող մոլում դանակով հարձակման հետևանքով մի կին է սպանվել, վիրավորվել է 12 մարդ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Պեկինի ոստիկանությունը հայտնել է, որ Սիդան թաղամասում Joy City Mall առևտրի կենրոնում հարձակում իրականացրած տղամարդը ձերբակալվել է:


Հարձակումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 3 տղամարդ և 10 կին, որոնցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից:


Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը 35-ամյա տղամարդ է հյուսիսային Հենան նահանգից:


Ոստիկանությունը նշել է, որ տղամարդը խոստովանել է, որ հարձակումն իրականացրել է «իր դժգոհոհությունն արտահայտելու» համար: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել: