Կիևում տղամարդը կրակ է բացել սրճարանի այցելուների վրա. կա 3 տուժած
Կիևի Սոլոմենսկի թաղամասի սրճարաններից մեկի մոտ տղամարդը կրակ է բացել հաստատության այցելուների վրա, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
«Նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը կրակել է սրճարանի այցելուների ուղղությամբ, որոնք գտնվել են փողոցում: Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել. նրանք հրաժարվել են հոսպիտալացումից», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողը վիճել է իր կնոջ հետ, այնուհետև հանել ատրճանակն ու սկսել կրակել սրճարանի այցելուների ուղղությամբ:
Տղամարդը ձերբակալվել է. նա չի կարողացել բացատրել իր գործողությունները, քանի որ գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում:










