Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել
Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել։ Tert.am-ի տեղեկություններով՝ նորածնի ծնողները Մարտակերտի բնակիչ են։
Հղի կնոջը տեղափոխել են Արցախի մայրաքաղաք, որտեղ էլ նա ծննդաբերել է։
Հարազատների խոսքով՝ ծննդկանը մինչ ծննդաբերելը որևէ խնդիր չի ունեցել, հղիությունն անցել է բնականոն հունով։
Ծննդատնից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին նորածնի մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ նշանակված է փորձաքննություն։
Նշենք, որ նորածինը մարտակերտցի ընտանիքի առաջնեկն էր։ Երեխան եղել է արական սեռի։










