Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա կնոջ և դիմել փախուստի. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com
Փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը տեղում մահացել է։
Դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները ոստիկանները հայտնաբերել են «90 TԼ 001» համարանիշ, և եղել են կասկածներ, որ նշված համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը տեղի ունեցել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










