Կործանված Ան-148 ինքնաթիռում եղել են նաև Ադրբեջանի և Շվեյցարիայի քաղաքացիներ

10:52 • 12.02.18

Նախօրեին ՌԴ Մերձմոսկովյան շրջանում կործանված ռուսական Ան-148 ինքնաթիռում եղել է նաև Ադրբեջանի քաղաքացի, հայտնում է minval.az կայքը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ մահացած ադրբեջանցու անունն է Նամիգ Ղահրամանով:

Կործանված Ան-148-ում գտնվել է նաև Շվեյցարիայի քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել ԱԻՆ-ի կայքում հրապարակված ուղևորների թարմացված ցանկից։


Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել են օդանավի բոլոր 71 ուղևորները՝ այդ թվում 2 հայ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: